Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/2956/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

17.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Պատասխանող՝ Անահիտ Հրաչյայի Աթաբեկյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, գ. Ազատամուտ, 1 փ., 18 շ., բն. 35)

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/2956/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Անահիտ Հրաչյայի Աթաբեկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ՝ Հրաչյա Ժորայի Աթաբեկյանի, Ֆլորա Ժորայի Աթաբեկյանի, Սմբատ Հրաչյայի Աթաբեկյանի, Ռուզաննա Հրաչյայի Աթաբեկյանի, Բագրատ Հրաչյայի Աթաբեկյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու,դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:15-ին ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական՝ Ն. Օհանյան

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 (268) 2-71-12

Էլ. փոստ`