Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/31374/02/20 քաղաքացիսկսն գործով դատական ծանուցագիր

17.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ/31374/02/20
«15» հունվարի 2024թ.

հայցվոր՝ Նատալի Առաքելյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 17, բն.68)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/31374/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Նատալի Վարդանի Առաքելյանի ներկայացուցիչ Հովնան Գևորգյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գ.Գրիգորյանի 2018թ. հոկտեմբերի 19-ի թիվ MI/18-00077 որոշումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցումը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք 26.01.2024 թվականին ժամը 14:30-ին ներկայանալու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ 2 նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Հալաբյան 41ա)՝ դատավոր Լիլիթ Սաղոյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/31374/02/20 քաղաքացիական գործով որպես հայցվոր/ ներկայացուցիչ նախնական դատական նիստին մասնակցելու համար:

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հայցն առանց քննության թողնելու համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`