Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«19» հունվարի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/41551/02/23

19.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Էրեբունի, Մ.Խորենացու փողոց 231/96 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Մալվինա Հարությունյան) 18.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հովհաննես Գրիգորի Գալստյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 010240833

Էլ. փոստ`