Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Մարինե Վաչագանի Ոսկանյանին /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 3 թաղ․, 12 շ․, 25 բն./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 21.11.2023թ. N 8058 ծանուցումն ու 21.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «այլ» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /18.01.2024թ. արձանագրություն N25/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Մարինե Ոսկանյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը` BMW X5 3.0 I, պ/հ՝ 35VV475/ 2021-2023թթ. համար՝ 261.252 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 225.450 ՀՀ դրամ, տույժը՝ 35.802 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին և 2020թ. համար՝ 97.094 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 75.150 ՀՀ դրամ, տույժը՝ 21.944 ՀՀդրամ 900435101028 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`