Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ՝ ՄԽԻԹԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ թիվ 301123-2722 արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին

22.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ՝ ՄԽԻԹԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, Ք. ՍՊԻՏԱԿ,
ԱՅԳԵՍՏԱՆ 2 ՆՐԲ., ՏՈՒՆ 29

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 301123-2722 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի հունվարի 26-ին, ժամը 10:00-ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (քաղաք Երևան, Ա.Արմենակյան 129, 5-րդ հարկ):
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. գանգատարկելու գործով որոշումը։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կատարող՝ Դավիթ Մարտիրոսյան
Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժին
հեռ. (010) 65-05-53/20)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`