Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 30-ին հարուցված թիվ 301123-2722 վարչական վարույթը կարճելու մասին

22.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ



N _____________________
“___ “ ______________ 2024թ.
ՀՀ, 0011, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
(374-10) 65-05-53, Էլ. փոստ՝ info@hlib.am

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 301123-2722 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի նոյեմբերի 24-ին ստացված թիվ 01/70-16/70422-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի նոյեմբերի 30-ին հարուցվել է թիվ 301123-2722 վարչական վարույթը` «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում զննում իրականացնելու նպատակով մասնագետները 2023 թվականի դեկտեմբերի 06-ին և 11-ին այցելել են ՀՀ ՊԵԿ-ի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 4183420 արձանագրությունում նշված` քաղաք Երևան, Կոմիտաս 35 հասցե, ինչպես նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված՝ «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ի իրավաբանական հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան 2 նրբ., տուն 29։
Կատարված այցերի ընթացքում պարզվել է, որ «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ն նշված հասցեներում գործունեություն չի իրականացնում։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 28-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը Տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 30-ին հարուցված թիվ 301123-2722 վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
Անհատ ձեռնարկատեր Մխիթար Կոստանյանը 2024 թվականի հունվարի 09-ին ներկայացել է Տեսչական մարմին, որի ժամանակ ներկայացրել է գրավոր բացատրություն, համաձայն որի՝ Պարույր Եղիկյանը և Գևորգ Մխիթարյանը 2023 թվականի հունիս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել են իր մոտ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) որպես բանվոր, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես չձևակերպված աշխատողներ արձանագրելուց հետո՝ վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունները չի շարունակել։
Վարչական մարմինը, ուսումնասիրելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր Մխիթար Կոստանյանի 2024 թվականի հունվարի 09-ի գրավոր բացատրությունը, հաստատված է համարում, որ Պարույր Եղիկյանը և Գևորգ Մխիթարյանը 2023 թվականի հունիս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսն առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման) աշխատել են «Մխիթար Կոստանյան» ԱՁ-ում որպես բանվոր, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
Միաժամանակ, վարչական մարմինը գտնում է, որ վերացել է սույն վարչական վարույթի արդյունքում վարչական ակտ (միջամտող) ընդունելու անհրաժեշտությունը՝ Պարույր Եղիկյանի և Գևորգ Մխիթարյանի հետ աշխատանքային հարբերությունները չշարունակելու (իրավիճակի փոփոխման) հիմքով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 30-ին հարուցված թիվ 301123-2722 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման անհատ ձեռնարկատեր Մխիթար Կոստանյանին, հասցե՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Այգեստան 2 նրբ., տուն 29, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ





Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`