Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ1/0758/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

22.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 99-րդ հոդվածի 3-րդ նաս

ԴԴԱ-17- Ե-
10 հունվարի 2024թ.
Հայցվոր՝ Գարիկ Գրենայի Մուսայելյանին
ք. Երևան, Շենգավիթ, 11 փողոց, 1/21 շ., բն 36

Պատասխանող՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին
ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Ավանգարդ 2

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/0758/02/22


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Հարությունյան) վարույթում գտնվող թիվ ՍԴ1/0758/02/22 քաղաքացիական գործով (ըստ հայցի Գարիկ Գրենայի Մուսայելյանի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի` իրավագիտություն մասնագիտությամբ (որակավորմամբ) պետական նմուշի դիպլոմ տալուն և իրավագիտություն մասնագիտությամբ (որակավորմամբ) դիպլոմ չտալու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին) 02.02.2024 թվականին, ժամը 10:30-ին նշանակված նիստի օրը՝ Դատարնի 10.01.2024 թվականի որոշմամբ փոխվել է և նիստը հրավիրվել է 2024 թվականի փետրվարի 06-ին, ժամը 15:30-ին՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե` ք․ Սիսիան, Գ․ Նժդեհի 6):
Ուղարկվում է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.01.2024 թվականի «Դատաքննության նիստի օրը փոխելու մասին» որոշումը:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: 2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք,Սիսիան, Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 0283023882

Էլ. փոստ`