Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ/5502/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ/5502/02/19
<<11>> հունվարի 2024թ.
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի
կողմում՝ Ժորա Իսպիրյանին
ՇՄ, գյուղ Հոռոմ

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվում թիվ ՇԴ/5502/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Մնացական Ժորայի Իսպիրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում՝ Ժորա Իսպիրյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:45-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:





ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`