Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի և 50-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նարեկ Գագիկի Հայրապետյանը /ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, 3 թաղ․, 16 շ․, 32 բն./ ուղարկվել է համայնքի ղեկավարի 24.11.2023թ. N 8062 ծանուցումն ու 23.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «չպահանջված» նշումով/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /22.01.2024թ. արձանագրություն N29/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Նարեկ Հայրապետյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ աղբահանության վճարի՝ 42.581 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 30.880 ՀՀ դրամ, տույժը՝ 11.701 ՀՀ դրամ 900435101655 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-003-0107-0003-001-032/ 2021-2023թթ. համար՝ 3.314 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2.895 ՀՀ դրամ, տույժը՝ 419 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը` Gaz 3110-01 , պ/հ՝ 36UX460/ 2021-2023թթ. համար՝ 75.681 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 65.250 ՀՀ դրամ, տույժը՝ 10.431 ՀՀ դրամ 900435101028 հաշվեհամարին և 2020թ. համար՝ 9.367 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 7.250 ՀՀ դրամ, տույժը՝ 2.117 ՀՀ դրամ 900435003778 հաշվեհամարին։

2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 02343040

Էլ. փոստ`