Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/0088/02/23 քաղաքացիական գործով որպես պատասխանող Վահագն Ռաֆիկի Ազիզյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող –Վահագն Ռաֆիկի Ազիզյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր, 4 փող․, տուն 10/

Դուք հանդիսանում եք թիվ ԳԴ4/0088/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի<<Գլոբալ Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Վահագն Ռաֆիկի Ազիզյանի, երրորդ անձ՝ Ռաֆիկ Ղևոնդի Ազիզյան, Վալերյա Սուրենի Սիմոնյան` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որպես պատասխանող։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 29 փետրվարի 2024թ.–ին ժամը 11:30-ին, ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում։
Դուք ծանուցվում եք նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին անձնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /հասցե ք. Սևան, Աբովյան 6/1, նիստերի դահլիճ N 4/։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքիմարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` (0261) 2-02-33

Էլ. փոստ`