Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Աշոցքի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արթուր Անուշավանի Հարությունյանը /ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք, գ. Բավրա, Գյումրի-Նինոծմինդա մայրուղի, տուն 4, ն/ք՝ 007627409/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանարպետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի հունվարի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տվյալների հարկման օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի տարածքում գտնվող ներքոհիշյալ անշարժ գույքերը հանդիսանում են քաղաքացի Արթուր Անուշավանի Հարությունյանի սեփականությունը և հարկային օրենսգրքով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել հողի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`

1) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0129-0077/ 0,404 հա անջրդի վարելահողի համար,

2) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0009-0045/ 0,78 հա բնակելի կառուցապատման հողի համար,

3) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0000-0000/ 5,114 հա անջրդի վարելահողի համար,

4) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0136-0022/ 1,554 հա անջրդի վարելահողի համար

5) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0121-0072/ 0,653 հա խոտհարքի համար,

6) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0107-0018/ 1,082 հա անջրդի վարելահողի համար,

7) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0117-0111/ 0,407 հա խոտհարքի համար,

8) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0122-0108/ 1,609 հա խոտհարքի համար,

9) գ. Բավրա, /կադաստրային ծածկագիր՝ 08-026-0119-0004/ 4,51536 հա անջրդի վարելահողի համար,

ընդհանուր մինչև 2020 թվականը ապառքը՝ 266 724 ՀՀ դրամ, տույժ՝ 127 229 ՀՀ դրամ, վճարման ենթակա՝ 393 953 ՀՀ դրամ, 2021-2024 թվականներին՝ ապառք՝ 324 714 ՀՀ դրամ, տույժ՝ 38 156 ՀՀ դրամ, ենթակա վճարման՝ 362 870 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 756 823 ՀՀ դրամ պարտք։

Արթուր Անուշավանի Հարությունյանը պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 12․01.2024 թիվ 11 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արթուր Անուշավանի Հարությունյանը ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո, պնդում չի ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանարպետության Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:

Համաձայն Հայաստանի Հանարապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ, 225-րդ, 398-րդ և 401-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-60-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Քաղաքացի Արթուր Անուշավանի Հարությունյանից հօգուտ Աշոցք համայնքի բյուջե գանձել 756 823 (յոթ հարյուր հիսունվեց հազար ութ հարյուր քսաներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ պատշաճ ձևով հանձնել Արթուր Անուշավանի Հարությունյանին։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից(ashotsq.am և azdarar.am կայքերի միջոցով):

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Աշոցք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանարապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավարը:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գ. Աշոցք, Հրապարակ 1

Հեռ..` +37424521482

Վեբ կայք` https://ashotsq.am/Pages/Home/default.aspx

Էլ. փոստ`