Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/38216/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-դատական ծանուցագիր

25.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Սպարտակ Արտուշի Հարությունյանին
/ՀՀ, ք.Երևան, Ավան-Առինջ 2 մկրոշրջան, 1/9 շենք, բն. 36/

Նելա Յուրիկի Հարությունյանին
/ՀՀ, ք.Երևան, Ավան-Առինջ 2 մկրոշրջան, 1/9 շենք, բն. 36/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/38216/02/22 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:


ԵԴ/38216/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Սաբեթ Սուրիկի Միքայելյանի ընդդեմ Սպարտակ Արտուշի Հարությունյանի, Նելա Յուրիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Սաբեթ Սուրիկի Միքայելյանը 27.07.2022թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սպարտակ Արտուշի Հարությունյանի, Նելա Յուրիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն.Հովսեփյան) 05.08.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Սաբեթ Սուրիկի Միքայելյանը 17.10.2022թ. կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Սպարտակ Արտուշի Հարությունյանի, Նելա Յուրիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն.Հովսեփյան) 21.10.2022թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյան՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/38216/02/22 քաղաքացիական գործը 27.11.2023թ մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/38216/02/22 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/38216/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Սաբեթ Սուրիկի Միքայելյանի ընդդեմ Սպարտակ Արտուշի Հարությունյանի, Նելա Յուրիկի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 06.02.2024-ին, ժամը 16:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`