Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17731/02/22 քաղաքացիական գործը վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-դատական ծանուցագիր

25.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

«Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին
ք.Երևան, Շիրակի փող. 2 ՕԲ, բն. 26

Գևորգ Ռաֆայելի Բաղդասարյանին
ք.Երևան, Ֆրունզեի փող 6/6 շենք, բն. 29

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/17731/02/22 քաղաքացիական գործը վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:



ԵԴ/17731/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և
նախնական դատական նիստ նշանակելու մասին

15.01.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, ծանոթանալով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Գևորգ Ռաֆայելի Բաղդասարյանի` կրկնակի փորձաքննության արդյունքներն իրավական ակտերի պահանջներին հակասող ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն 13.04.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Գևորգ Ռաֆայելի Բաղդասարյանի՝ կրկնակի փորձաքննության արդյունքները իրավական ակտերի պահանջներին հակասող ճանաչելու պահանջի մասին, որը 14.04.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2.04.2022թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացված հայցապահանջով խնդրել է պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ22 5362 ԿՏ եզրակացությունը ճանաչել փորձաքննությանը ներկայացվող իրավական ակտերին հակասող:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան և/կամ առարկություն չի ներկայացվել:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.03.2023թ. որոշմամբ նշանակվել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացության ստացումը:
«Ռ.Է.Գ.Ա.Մ.» ՍՊԸ-ի կողմից 28.12.2023թ. դատարան է ստացվել փորձագետի եզրակացությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Գաբրիելյանի 11.12.2023 թվականին թիվ 389-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2023 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2024 թվականի հունվարի 12-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
Նկատի ունենալով, որ «Ռ.Է.Գ.Ա.Մ.» ՍՊԸ-ի կողմից ստացվել փորձագետի եզրակացությունը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է վերսկսել թիվ ԵԴ/17731/02/22 քաղաքացիական գործի վարույթը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ, 160-րդ և 199-200-րդ հոդվածներով, Դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

Վերսկսել թիվ ԵԴ/17731/02/22 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Գևորգ Ռաֆայելի Բաղդասարյանի` կրկնակի փորձաքննության արդյունքներն իրավական ակտերի պահանջներին հակասող ճանաչելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը կկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` 22.03.2024թ.-ին, ժամը 11:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈւՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`