Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/5966/02/23

26.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող
Ռոման Ռոբերտի Պողոսովին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Շատվան, 3 փ., տ. 75

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ա. Աղամալյան) թիվ ԳԴ/5966/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Միասնական սոցիալական ծառայության հայցին ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Ռոման Ռոբերտի Պողոսովի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 05.04.2024թ.:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18): Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումները, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Գավառ, Սայադյան 18 հասցեով):
Պարզաբանվում է նաև, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, միջնորդությունները, ինչպես նաև հակընդդեմ հայց ներկայացնելու Ձեր իրավունքները կարող եք իրականացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում, իսկ այն փաստացի չստանալու դեպքում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային սույն ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրվան հաջորդող օրվանից սկսած ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`