Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՌԵՎԻՎԱԼ>> ՍՊԸ-Ի Ի ԴԵՄՍ ՏՆՕՐԵՆ՝ ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԼՍՈՒՄՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մաս



«ՌԵՎԻՎԱԼ» ՍՊԸ-Ի Ի ԴԵՄՍ ՏՆՕՐԵՆ՝
ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԻՆ
ՀՀ, ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ, 40 Տ.
Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչականվարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հարուցվել է վարչական վարույթ:
Ձեզ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Արարատի մարզ Մասիս համայնք, գ․Սայաթ-Նովա թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլլ արտադրական նշանակության հողամասում առանց համապատասխան թույլտվությամբ տեղադրել եք ավազ լվանալու սարքավորում։
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի համաձայն.
1. Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Առաջարկվում է ծանուցագիրը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապամոնտաժել առանց թույլտվությամբ տեղադրված ավազ լվանալու սարքավորումը և տարածքը բերել նախկին տեսքին։
Ծանուցվում եք, որ վարչական հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու 2024թ. փետրվարի 02-ին, ժամը` 11։00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք հրավիրվում եք ներկայանալու ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող համայնքապետարանի շենք, 3-րդ հարկ, 301 աշխատասենյակ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձամբ` անձը հաստատող փաստաթղթով կամ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագրով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Ձեր չներկայանալը արգելք չէ վարչական վարույթի իրականացման և վերջնական իրավական ակտ կայացնելու համար:

Հասցե` ք․Մասիս Կենտրոնական հրապարակ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`