Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի և 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հովհաննես Դաադայի Լևոնյանը /ՀՀ, Արարատի մարզ, գ․Մարմարաշեն, 7 փող․, 10 տ./ 09.12.2023թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 29.11.2023թ. N 8191 ծանուցումն ու 23.11.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /25.01.2024թ. արձանագրություն N33/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Հովհաննես Լևոնյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի 2021-2023թթ․ համար՝ /կադ․ծածկագիր՝ 03-058-0034-0020/ 10․340 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 9․029 ՀՀ դրամ, տույժը՝ 1․315 ՀՀ դրամ 900435003661 հաշվեհամարին, հողի հարկի 2015-2020թթ․ համար՝ /կադ․ծածկագիր՝ 03-058-034-020/ 3․769 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 2․903 ՀՀ դրամ, տույժը՝ 866 ՀՀ դրամ 900435117081 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկի 2021-2023թթ․ համար՝ /կադ․ծածկագիր՝ 03-058-0128-0002/ 57․095 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 49․191 ՀՀ դրամ, տույժը՝ 7․904 ՀՀ դրամ 900435003661 հաշվեհամարին, հողի հարկի՝ /կադ․ծածկագիր 2020թ․ համար՝ 03-058-128-002/ 12․273 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 9․499 ՀՀ դրամ, տույժը՝ 2․774 ՀՀ դրամ 900435117081 հաշվեհամարին, փոխադրամիջոցի գույքահարկի 2021-2023թթ․ համար՝ /մակնիշը՝ VAZ 21213, պ/հ՝ 35GD192/ 2021-2023թթ․ համար՝ 27․856 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 24.000 ՀՀ դրամ, տույժը՝ 3․856 ՀՀ դրամ 900435117024 հաշվեհամարին և փոխադրամիջոցի գույքահարկի 2019-2020թթ․համար՝ /մակնիշը՝ VAZ 21213, պ/հ՝ 35GD192/ 27․070 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 16.000 ՀՀ դրամ, տույժը՝ 5.070 ՀՀ դրամ 900435117024 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`