Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.01.2024

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` Գորիսի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց մրցույթով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ

Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորես գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,42 հա մակերեսով այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 09-045-0106-0098/ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով տրամադրել վարձակալության իրավունքով, 10 (տասը) տարի ժամկետով, հողամասի վճարի տարեկան մեկնարկային գինը սահմանելով 20000 ՀՀ դրամ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ

Լոտ 1- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող 0,02839հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-024-0554-0002), տրամադրել կառուցապատման իրավունքով, հողամասի վճարի տարեկան 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ պահեստ կառուցելու նպատակով:
Լոտ 2- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 21/2 հասցեում գտնվող 0,01123հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-024-0218-0028), տրամադրել կառուցապատման իրավունքով, հողամասի վճարի տարեկան 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ պահեստ կառուցելու նպատակով:

Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 1-ին ժամը 14.00- ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 5000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:

Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմանները առաջարկող մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com
Գորիսի համայնքապետարանի մրցութային հանձնաժողով

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք․Գորիս, Անկախության փողոց թիվ 3

Հեռ..` +374028422552

Էլ. փոստ`