Մուրադ Աշոտիկի Գալստյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին
30.01.2024
Մուրադ Աշոտիկի Գալստյանին
անձ. ` AS0556796, ՀԾՀ` 3708780396
Գավառ համայնք, Նորատուս, Սևանի 26-րդ նրբանցք Տ 5
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գավառ համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկերի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թ. փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին, հասցեն` ք. Գավառ, Գր. Լուսավորչի 12, 2-րդ հարկ, 13 սենյակ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձ.) և վարույթին վերաբերող փաստաթղթերի պատճեններով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Չկատարված հարկային պարտավորության չափի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գանձումների գծով մասնագետից:
25.01.2024թ. ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Գավառ Գր․Լուսավորիչ 12
Հեռ..` 264-2-34-23
Էլ. փոստ`