Թիվ ԵԴ2/28827/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցւոմ
31.01.2024
Պատասխանող՝ Ալեքսանդր Վլադիմիրի Մինասբեկյանին
/ՀՀ, ք.Երևան, Վ.Դավթյան, 1/4 շենք, 9 բնակարան/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Աննա Արմենի Արևշատյանի ընդդեմ Ալեքսանդր Վլադիմիրի Մինասբեկյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ2/28827/02/23 քաղաքացիական գործը:
2024թ. հունվարի 30-ին, ժամը 11:00-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. մարտի 26-ին, ժամը 12:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը /անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով և դրանց պատճեններով/ վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող /ներկայացուցիչ/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, ուղարկվում է թիվ ԵԴ2/28827/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, և ապացույց պահանջելու մասին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024թ. հունվարի 30-ի որոշումները:
Կից՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, և ապացույց պահանջելու մասին որոշումները 3 թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա
Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)
Էլ. փոստ`