Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17202/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Գևորգ Ծատուրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ` նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ` նաև Բանկ) ընդդեմ Նազիկ Էդիկի Մաշուրյանի, Արման Ծատուրյանի, Արա Ծատուրյանի և Գևորգ Ծատուրյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)` անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նազիկ Էդիկի Մաշուրյանի, Արման Ծատուրյանի, Արա Ծատուրյանի և Գևորգ Ծատուրյանի՝ անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Նազիկ Էդիկի Մաշուրյանի, Արման Ծատուրյանի, Արա Ծատուրյանի և Գևորգ Ծատուրյանի՝ անշարժ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 08.02.2024 թվականին, ժամը 14:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41 Ա, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`