Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ3/30811/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Տիգրան Էմինի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Տիգրան Էմինի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Պատասխանող), երրորդ անձինք՝ Էմին Մուշեղի Պետրոսյանի, Անիչկա Ռաթևոսի Վարդանյանի, Մուշեղ Էմինի Պետրոսյանի, Վարդան Էմինի Պետրոսյանի (այսուհետ՝ նաև Երրորդ անձ)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու, Պատասխանողի բաժինն առանաձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, Պատասխանողի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Սահմանել թիվ ԵԴ2/30811/02/23 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 13.02.2024 թվականին, ժամը` 14:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`