Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0137/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/0137/02/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Հայցվոր՝ Նավաբ Անսարիսին
ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, 16 թաղամաս, 14 շենք, բնակարան 89

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նավաբ Անսարիսի ընդդեմ Սյուզաննա Լեռնիկի Մովսեսյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից բնեղենով բաժինը առանձնացնելու կամ բաժնի արժեքը փոխհատուցելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը հրավիրվում է 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 14:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`