Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/4077/04/23 սնանկության գործով դատական ծանուցագիր

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 5-րդ մաս


Գործ N ՍնԴ/4077/04/23
31 հունվարի 2024թ.




««ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՏԻ» ՍՊԸ-ին
/հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան փող., 10/



Տեղեկացվում է, որ ՀՀ սնանկության դատարանի 27.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` ««ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կից ուղարկվում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դիմումը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ եթե վերը նշված դիմումը և որոշումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում գրավոր չվիճարկվի ««ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՏԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկությունը, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, առանց դատական նիստ հրավիրելու կքննվի Ձեզ սնանկ ճանաչելու մասին դիմումը:






Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Ա.Ջանոյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37498393737

Էլ. փոստ`