Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/0288/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

31.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03 syuniq@court.am

Նորայր Մելսիկի Արզումանյանին
ք․Կապան, Ա․Մանուկյան 1 նրբ․, 1շ․, բն․ 13

Թիվ ՍԴ/0288/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Նունե Խորենի Սարգսյանի ընդդեմ Նորայր Մելսիկի Արզումանյանի, Նելլի Մելսիկի Արզումանյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Նելլի Մելսիկի Արզումանյանի ընդդեմ Նունե Սարգսյանի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման և Նունե Խորենի Սարգսյանին ք.Կապան, Ա.Մանուկյան 1-ին նրբ., շենք 1., թիվ 13 բնակարանից վտարելու պահանջի մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024 թվականի փետրվարի 15-ին, ժամը՝ 16։45-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում/ ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես սկզբանական հայցով պատասխանող, հակըննդեմ հայցով երրորդ անձ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`