Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/27296/02/21 քաղաքացիական գործով Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր։

01.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/27296/02/18

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 հունվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի ընդդեմ Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի, Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Գ.Մազմանյան/ 10.09.2021թ. վճռով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի հայցը ընդդեմ Սիրանուշ Լևիկի Ղարիբյանի, Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020թ. որոշմամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով, մասնակի բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ.
«Սիրանուշ Լևիկի Ղարիբյանից և Սամվել Ռոմիկի Լյուդվիկյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները։
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության հայցը` 1.500.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 10.09.2018թ. մինչև դատարան հայց ներկայացնելու օրը և սկսած 29.11.2018թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժվել է»:
Վճիռը չբեկանված մասով թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի 22.07.2022թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ մասնակիորեն՝ 462.000 ՀՀ դրամի նկատմամբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից սկսած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարները բռնագանձելու և փաստաբանի խելամիտ վարձատրության մասերով վերաքննիչ բողոքը մերժելու մասերով, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2020թ. որոշումը և գործը բեկանված մասերով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Քաղաքացիական գործը քննվել է դատավոր Ա.Սուքոյանի վարույթում:
Դատավոր Ա.Սուքոյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ քաղաքացիական գործը 17.04.2023թ մակագրվել է դատավոր Ա.Մկրտչյանին և 20.04.2023թ. հանձնվել դատավորի աշխատակազմին:
Դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/՝ 21.04.2023թ. քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, նախնական դատական նիստ է հրավիրվել 22.09.2023թ., որը հետաձգվել և նշանակվել է 30.01.2024թ.:
Նախնական դատական նիստին կողմերը չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
Նախնական դատական նիստում Դատարանը քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2022թ. որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքները, գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա է հայցվորի կողմից պատասխանողներին հետադարձ պահանջի իրավունքի ծագման մասին տեղեկացնելու ժամկետի վերաբերյալ փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/27296/02/18 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ը պետք է ապացուցի իր կողմից պատասխանողներին հետադարձ պահանջի իրավունքի ծագման մասին տեղեկացնելու ժամկետի վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 10.06.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 25.06.2024թ., ժամը 10:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511813

Էլ. փոստ`