Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

@iv ԵԱՆԴ/4721/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության 95 հոդված

ԵԱՆԴ/4721/02/14 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում

Երրորդ անձ՝ Սոֆյա Մայրամյանին
ՀՀ, ք. Երևան, , Չարենցի փողոց, շենք 68, բնակարան 1
Թիվ ԵԱՆԴ/4721/02/14 քաղաքացիական գործով Վահրամ Լորիսի Հովհաննիսյանը ընդդեմ Մայրամ Միքայելի Հովհաննիսյանի, երրորդ անձինք՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Երևանի» տարածքային ստորաբաժանման, Լևա Լորիսի Հովհաննիսյանի և Սոֆյա Մայրամյանի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգության իրավունքի վկայագրերը և գրանցամատյանի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի փետրվարի 8-ին, ժամը 16:00, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակի նստավայրում (ք. Երևան, Հալաբյան փ., թիվ 41ա):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես երրորդ անձ։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Աջափնյակ 2 Հալաբյան 41ա

Հեռ..` (+374 10) 51-18-13 ներքին 457

Էլ. փոստ`