Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28760/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Կարինե Վաչագանի Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Կարինե Վաչագանի Հակոբյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արմինե Արմենակի Մելքոնյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործը վարույթ ընդունելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Կարինե Վաչագանի Հակոբյանի ընդդեմ Արմինե Արմենակի Մելքոնյանի՝ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 15.02.2024 թվականին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`