Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3743/05/23 վարչական գործով հրապարակային ծանուցում:

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/3743/05/23 Հեռ. 49-48-07(262)
<<02>> փետրվարի 2024թ.
պ-ն Կարեն Անանյանին
(ք.Երևան, Ռիգայի 126/4, բն. 51)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Աստղիկ Հովիկյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի, Լուսինե Հակոբյանի, Կարեն Անանյանի և Աղաբեկ Ադամյանի՝ պատասխանողին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 03.03.2023 թվականին թիվ ՎԴ/4591/05/18 վարչական գործով կայացրած որոշմամբ արձանագրված և հաստատված փաստական հանգամանքների, իրավական վերլուծության (պատճառաբանությունների) հիմքով ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոցի թվի 126/4 շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը դադարեցնելուն պարտավորեցնելու և որպես հետևանք նույն բնակարանի նկատմամբ Լուսինե Հակոբյանի և Կարեն Անանյանի անվամբ 21.07.2014 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, դրա հիման նույն բնակարանի նկատմամբ Աղաբեկ Ադամյանի անվամբ 22.01.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և նույն բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 10.04.2024 թվականին, ժամը 11։40-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`