Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 10905674 կատարողական վարույթով կայացվախ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

02.02.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի, Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1, 35,2, 35,3, 35.4 հոդվածների պահանջով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.07.2023թ. տրված թիվ ՇԴ/4750/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Գալուստ Զալիկոյի Ավետիսյանից, Մարինե Զալիկոյի Սարգսյանից, Ֆլորա Հրաչյայի Պետրոսյանից և Վարսենիկ Մարզպետի Ալեքյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերության բռնագանձել 882.869,16 /ութ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ /տասնվեց/ լումա, որից 700.000 ՀՀ դրամը վարկի մայր գումարն է, 99.599,85 ՀՀ դրամը հաշվարկված տոկոսագումարն է, իսկ 83.269,31 ՀՀ դրամը տուժանքի գումարն է:
Սկսած 20.11.2020 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը՝ վարկի մայր գումարի և կուտակված տոկոսագումարի հանրագումարի՝ 799.599,85 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել և Գալուստ Զալիկոյի Ավետիսյանից, Մարինե Զալիկոյի Սարգսյանից, Ֆլորա Հրաչյայի Պետրոսյանից և Վարսենիկ Մարզպետի Ալեքյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերության բռնագանձել տույժ՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0,2%-ի չափով:
Գալուստ Զալիկոյի Ավետիսյանից, Մարինե Զալիկոյի Սարգսյանից, Ֆլորա Հրաչյայի Պետրոսյանից և Վարսենիկ Մարզպետի Ալեքյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա Բանկ>> ԲԲ ընկերության բռնագանձել 17.657 (տասնյոթ հազար վեց հարյուր հիսունյոթ) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, համապարտ պարտապաններից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձվող գումարների 5 /հինգ/ տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-71-35-31

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`