Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 10915627 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

02.02.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի, Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1, 35,2, 35,3, 35.4 հոդվածների պահանջով

Երևան քաղաքի իրավասության դատարանի կողմից 20.06.2023թ. տրված թիվ ԵԴ/6033/17/23 կատարողական թերթի համաձայն պետք է Մանվել Մարտունիկի Զուռնաչյանից հօգուտ Յունիբանկ ԲԲ ընկերության բռնագանձել 5,976,762.40 ՀՀ դրամ, որից` 5,643,627.90 ՀՀ դրամը` որպես վարկի մայր գումարի մնացորդ 5,448,219.60 ՀՀ դրամը` որպես ժամկետային վարկի գումար, 195,408.30 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի գումար, 5,037.70 ՀՀ դրամը` որպես ժամկետային տոկոսագումար, 312,850 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումար, 15,246.80 ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժերի գումար:
Վարկի մայր գումարի չմարված մնացորդի՝ 5,643,627.90 ՀՀ դրամի չմարված մնացորդին հաշվեգրել եւ բռնագանձել տոկոսներ` տարեկան 16.8 տոկոս տոկոսադրույքով` հայցադիմումը Արբիտրաժային դատարան ներկայացնելու օրվանից՝ 24.08.2022 թվականից մինչեւ վարկի գումարների փաստացի վճարման օրը, բայց ոչ ավել քան մինչեւ վարկի մարման վերջնաժամկետի ավարտը՝ 01.02.2028թ.:
Վարկի գումարի ժամկետանց մնացորդին, ինչպես նաեւ Վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներում չվճարված տոկոսագումարների մնացորդին, այդ թվում՝ նաեւ 09.08.2022թ. հետո ժամկետանց դարձող գումարների մնացորդին, հաշվեգրել եւ բռնագանձել Վարկային պայմանագրով նախատեսված ամսական տուգանքներ` ժամկետանց գումարների 2 տոկոսի չափով` սկսած հայցադիմումը Արբիտրաժային դատարան ներկայացնելու օրվանից՝ 24.08.2022թ. մինչեւ ժամկետանց գումարների փաստացի վճարման օրը: Բռնագանձվող տույժերի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը,
իսկ բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Բռնագանձել 89,651 ՀՀ դրամ` որպես Հայցվորի կողմից նախապես վճարված արբիտրաժային վճարի գումար:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձվող գումարների 5 /հինգ/ տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` ք․ Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-713-531

Էլ. փոստ`