Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9827/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԵԴ/9827/02/20
«01» փետրվարի 2024թ.

հայցվոր՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա)

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Լ. Սաղոյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/9827/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Ռիմա Ասատուրի Մանուկյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձիք` Լուսիկ Գևորգի Չուլջյանի, Պողոս Չուլջյանի, Անդրանիկ Չուլջյանի, Մելինե Չուլջյանի, Մերուժան Չուլջյանի, Մհեր Չուլջյանի, Գևորգ Չուլջյանի, Լուսինե Չուլջյանի, Հարություն Չուլջյանի, Զարուհի Աբաջյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով 11.12.2023թ. ժամը 15։00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է այլ հերթի՝ 2024թ. փետրվարի 16-ին, ժամը 10։00-ին (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 8)։

Ծանոթություն:
Միաժամանակ հայտնվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման ուժով տեղի կունենա Ձեր բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ։
Հետևաբար նշանակված դատական նիստին Ձեր անհարգելի բացակայությունը հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իրավակարգավորման ուժով հայցն առանց քննության թողնելու համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`