Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ ՎԴ2/0565/05/23 վարչական գործով

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր՝ Ռաֆիկ Հովեյան
Հասցեն` քաղաք Գավառ, Բունիաթյան փողոց, տուն 31

Ուղարկվում է թիվ ՎԴ2/0565/05/23 վարչական գործով <<Հայցադիմումը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգ կիրառելու մասին>> ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը:

Պարզաբանում.
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։ Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի՝
Դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։ Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները և ապացույցները չեն ընդունվում և քննարկման ենթակա չեն:
Գրավոր ընթացակարգի շրջանակներում հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի հիմքը և (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն կարող է ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:


Առդիր որոշումը` թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0565/05/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2023 թվականի դեկտեմբերի 15-ին քաղաք Սևան

ՀՀ վարչական դատարանը (Սևան քաղաքի նստավայր)՝ դատավոր Ա. Մկրտչյան, ծանոթանալով Ռաֆիկ Արմենի Հովեյանի ներկայացրած հայցադիմումին և կից փաստաթղթերին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռաֆիկ Արմենի Հովեյանը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ոստիկանության պարեկային ծառայության՝ 2023 թվականի օգոստոսի 19-ի թիվ 8300763530 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի Սևան քաղաքի նստավայրում ստացվել է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատարանը գտնում է, որ առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը:
Հաշվի առնելով, որ քննվող գործը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 1.1-ին մասով և առկա չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործը գրավոր ընթացակարգով քննելը բացառող հանգամանքներ՝ դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել գրավոր ընթացակարգով:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 117-րդ և 118-րդ հոդվածներով` դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Ռաֆիկ Արմենի Հովեյանի հայցադիմումն ընդդեմ Ոստիկանության պարեկային ծառայության՝ 2023 թվականի օգոստոսի 19-ի թիվ 8300763530 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ընդունել վարույթ:
Գործը քննել գրավոր ընթացակարգով:
Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2024 թվականի ապրիլի 11-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +(374)26120149

Էլ. փոստ`