Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30728/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/30728/02/23

Ալիկ Գառնիկի Գալստյանին
Հասցե՝ ք. Երևան, Ս. Տարոնցի փող., շենք 1, բն. 313-314,

Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

Տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ2/30728/02/23 քաղաքացիական գործով 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ներկայացված և նույն օրը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին հանձնված դիմում վերտառությամբ միջնորդությունը՝ նշանակված դատական նիստի օրը փոփոխելու մասին, չի քննարկվել՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:
Ծանոթություն. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
Տվյալ դեպքում Ձեր կողմից ներկայացված դիմում վերտառությամբ միջնորդությանը կից Դատարանին չի ներկայացվել նշված միջնորդությունը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույց կամ միջնորդությունը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ:





ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`