Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Թիվ ԱՎԴ/0146/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Թիվ ԱՎԴ/0146/02/24 քաղաքացիական գործի վերաբերյալ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0146/02/24 քաղաքացիական գործն ըստ Անուշ Բենիկի Առաքելյանի դիմումի՝ Սասուն Մուրադի Առաքելյանին (ծնված 16․03․1974 թվականին) անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին: Թիվ ԱՎԴ/0146/02/24 քաղաքացիական գործով հրավիրել է դատաքննություն 16․05․2024 թվականին ժամը 10։00-ին։ Սասուն Մուրադի Առաքելյանի (ծնված 16․03․1974 թվականին) վերջին հայտնի բնակության վայրի հասցեն եղել է՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Բյուրավան, Բակունց 17 բնակավայր։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին։
Սույն հայտարարությունը հրապարակվում է այն նկատառումով, որ որևէ անձի կողմից որևէ ձևով Սասուն Մուրադի Առաքելյանի (ծնված 16․03․1974 թվականին), վերջին հայտնի բնակության վայրի հասցեն՝ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․Բյուրավան, Բակունց 17 բնակավայր) վերաբերյալ տեղեկություն հայտնի լինելու պարագայում մինչև դատական նիստը հայտնել դատարանին (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`