Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/17686/02/20 քաղաքացիական գործով Կարինե Վարդանի Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

06.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև` Դատարան), քննարկելով քաղաքացիական գործով ըստ հայցի Գևորգ Վարդանի Հարությունյանի, Կարինե Վարդանի Հարությունյանի, Հասմիկ Գերասիմի Գասպարյանի (այսուհետ նաև՝ Հայցվորներ) ընդդեմ Մանուկ Վարդանի Հարությունյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ընդհանուր գույքից բաժիններն առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մանուկ Վարդանի Հարությունյանի ընդդեմ Գևորգ Վարդանի Հարությունյանի, Կարինե Վարդանի Հարությունյանի, Հասմիկ Գերասիմի Գասպարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու անհրաժեշտության հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Գևորգ Վարդանի Հարությունյանի, Կարինե Վարդանի Հարությունյանի, Հասմիկ Գերասիմի Գասպարյանի ընդդեմ Մանուկ Վարդանի Հարությունյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ընդհանուր գույքից բաժիններն առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Մանուկ Վարդանի Հարությունյանի ընդդեմ Գևորգ Վարդանի Հարությունյանի, Կարինե Վարդանի Հարությունյանի, Հասմիկ Գերասիմի Գասպարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին, վերսկսել:
2. Քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 20.02.2024 թվականին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`