ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.02.2024
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ <<ԲԼԵՔ ԴԱՅՄՈՆԴ>> ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Առաքելյանը /ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, ք․Հրազդան, Նար-Դոսի փող․, 66 տ./ 18.12.2023թ-ին ստացել է համայնքի ղեկավարի 11.12.2023թ. N 8529 ծանուցումն ու 06.12.2023թ. դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /06.02.2024թ. արձանագրություն N49/ որոշում եմ.
1.Հարկ վճարող <<ԲԼԵՔ ԴԱՅՄՈՆԴ>> ՍՊԸ-ից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի 2021-2023թթ․ համար՝ /մակնիշը՝ Toyota LC200 4.6P, պ/հ՝ 001GV01/ 993.469 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 846.450 ՀՀ դրամ, տույժը՝ 147.019 ՀՀ դրամ 900435003935 հաշվեհամարին և 685․128 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 522․500 ՀՀ դրամ, տույժը՝ 162․628 ՀՀ դրամ 900435106019 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Հասցե` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
Հեռ..` 023643040
Էլ. փոստ`