Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«22» հունվարի 2024թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/42806/02/23

08.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

ՎԿԱ՝ ՎԱՂԻՆԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
/ք․ Երևան, Չոլագյան փողոց, 24 տուն/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հարությունյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/42806/02/23 քաղաքացիական գործով ըստ դիմումի Գեորգի Գուրգենի Բալաբեկյանի՝ անձին մահացած ճանաչելու պահանջի մասին, 2024 թվականի հունվարի 25-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դիմողի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն՝ Ձեզ, որպես գործին մասնակցող անձի, գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ցուցմունք տալու համար կանչելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից կայացված արձանագրային որոշմամբ բավարարվել է:
Սույնով տեղեկացնում ենք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է՝ 2024 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի՝ թիվ 1 դատական նիստերի դահլիճում /ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան 10/:
Հայտնում ենք, որ նշված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ նշանակված դատական նիստին՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ դատական նիստի ընթացքում վկայի ցուցմունքի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ցուցմունք տալու համար:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` սույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
3. Եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):

Հասցե` Հր.Ներսիսյան 10

Հեռ..` 240833

Էլ. փոստ`