Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27795/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

08.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղացիական դատավարության օրենսգիրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Քաղաքացիական գործ
ԵԴ2/27795/02/23
9.1/Ե-
07 փետրվարի 2024թ․

Հայցվոր՝ Հայկ Ստեփանի Գալստյանի ներկայացուցիչ
Մարետա Բաբայանին
/ՀՀ, ք. Երևան, Կիևյան 12 շ., 64 տարածք/

Պատասխանող՝ Հերիքնազ Ստեփանի Գալստյանին
/ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական փող. 30/3 շ., 19 բն./

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Ուղարկվում է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ2/27795/02/23 քաղաքացիական գործով դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը արգելք չէ միջնորդության քննարկման համար :
Առդիր` դատական նիստ հրավիրելու մասին որոշումը՝ «1» թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/27795/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07 փետրվարի 2024 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա․ Սաֆարյանի (այսուհետ՝ Դատարան), ուսումնասիրելով թիվ ԵԴ2/27795/02/23 քաղաքացիական գործով հայցվորի միջնորդությունը՝ հայցից հրաժարվելու մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Հայկ Ստեփանի Գալստյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Հերիքնազ Ստեփանի Գալստյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և գումարը բաժիններին համաչափ կողմերի միջև բաշխելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ2/27795/02/23 քաղաքացիական գործը:
Դատարանում 05.02.2024 թվականին ստացվել է Հայցվորի միջնորդությունը՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ, որը դատավոր Ա. Սաֆարյանի աշխատակազմին է հանձնվել 06.02.2024 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

1․ Ըստ հայցի Հայկ Ստեփանի Գալստյանի ընդդեմ Հերիքնազ Ստեփանի Գալստյանի՝ անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և գումարը բաժիններին համաչափ կողմերի միջև բաշխելու պահանջների վերաբերյալ թիվ ԵԴ2/27795/02/23 քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ` 20.02.2024 թվականին` ժամը «11:00»-ին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
2․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374(010) 51-18-13

Էլ. փոստ`