Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գործ ՇԴ/8675/02/23

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Գործ ՇԴ/8675/02/23
«12» փետրվարի 2024 թվական
ՇԴ25 Ե-


ՊԱՏԱՍԽԱՆՈՂ Ալիխան Շիրինի Իրետյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Երևանյան խճուղի, շենք 67ա, բնակարան 15)



ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Ձեզ է ուղարկվում ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու մասին» որոշումը՝ «1» թերթից:


Դատավոր Ա. Քյուրքչյանի օգնական Ա. Հախվերդյան





Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/8675/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ


12 փետրվարի 2024թ. ք. Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Քյուրքչյանի (այսուհետ` նաև Դատարան), ուսումնասիրելով թիվ ՇԴ/8675/02/23 քաղաքացիական գործի նյութերն ըստ հայցի Ֆինջո Ալիխանի Բաքոյանի ընդդեմ Ալիխան Շիրինի Իրիտյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քննարկելով թիվ ՇԴ/8675/02/23 քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի 14.12.2023թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Ֆինջո Ալիխանի Բաքոյանի հայցադիմումն ընդդեմ Ալիխան Շիրինի Իրիտյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե` ներկայացվել է ամուսնալուծության և (կամ) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձյան՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը բացակայում է, այն, որ ներկայացվել է ամուսնալուծության վերաբերյալ պահանջ, այն, որ պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, ինչպես նաև այն, որ արագացված դատաքննություն կիրառելու օրենսդրական այլ արգելք առկա չէ, Դատարանը գտնում է, որ գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 304-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 305-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՇԴ/8675/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Ֆինջո Ալիխանի Բաքոյանի ընդդեմ Ալիխան Շիրինի Իրիտյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի մարտի 01-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԱԼԼԱ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ



Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031258559

Էլ. փոստ`