Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ2/0047/17/24 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացում

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Լարիսա Առաքելի Ոսկանյան
(ՀՀ, Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Մոսկովյան 58-33

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ա. Դունամալյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/0047/17/24 քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ «ԱՄԻՕ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10):
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ Դուք կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ դիմումը և դրան կից փաստաթղթերը, Դատարանի կայացրած որոշում(ներ)ը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակի հասցեով՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10):
Ի լրումն վերոգրյալի՝ պարզաբանվում է նաև.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝
1. գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`