Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/30717/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

Թիվ ԵԴ/30717/02/21
Քաղաքացիական գործով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր՝ Սամվ Վիպ Սերվիս ՍՊԸ
Հասցե՝ Կիպրոսի հանրապետություն, Նիկոսիա, Դիմիտրակի Քրիստոդուլու 5, գրասենյակ 303,1035, 3-րդ հարկ

Դատավոր Ա.Շիլաջյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/30717/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սամվ Վիպ Սերվիս ՍՊ ընկերության ընդդեմ Հայէկոնոմբանկ ԲԲ ընկերության՝ գումարի վրա բռնագանձում տարածելը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք բռնագանձված գումարը վերադարձնելու պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև a.shilajyan@court.am էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը նշանակվել է 13.03.2024թ., ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 10287100

Էլ. փոստ`