Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/15989/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15989/02/20

Աստղիկ Մանուկի Ջանիկյանին
ք.Երևան, Եզնիկ Կողբացու 42 շենք 108 բնակարան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 2 նստավայրի վարչական շենքում 2024 թվականի մայիսի 21-ին ժամը 10:30-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի Լաուրա Մանուկի Ջանիկյանի, Քրիստինա Ռուդիկի Ստեփանյանի, Լուսինե Ռուդիկի Ստեփանյանի, ընդդեմ Լուիզա Մանուկի Ջանիկյանի, Աստղիկ Մանուկի Ջանիկյանի՝ հետևյալ պահանջների մասին. «Պարտավորեցնել պատասխանողներ Լուիզա Մանուկի Ջանիկյանին և Աստղիկ Մանուկի Ջանիկյանին վերացնելու համահայցվորների իրավունքների ամեն մի խախտում, որոնք կապված չեն համահայցվորներին սեփականության իրավունքից զրկելու հետ, ճանաչել Լաուրա Մանուկի Ջանիկյանի, Քրիստինա Ռուդիկի Ստեփանյանի և Լուսինե Ռուդիկի Ստեփանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաք Երևան Արաբկիր Բաղրամյան պողոտա 68 շենք բնակարան 37 հասցեի անշարժ գույքի 3/5 մասի նկատմամբ՝ յուրաքանչյուրին 1/5 մասի նկատմամբ, Լաուրա Մանուկի Ջանիկյանին ճանաչել Մանուկ Լևոնի Ջանիկյանին և Ցողիկ Բագրատի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանած ՀՀ քաղաք Երևան Բաղրամյան պողոտա 68 շենք բնակարան 37 հասցեի անշարժ գույքի 2/5 բաժնեմասի 1/3 մասն ընդունած ժառանգ, որը կազմում է նշված անշարժ գույքի 2/15 մասը» և ըստ հակընդդեմ հայցի Լուիզա Մանուկի Ջանիկյանի ընդդեմ Լաուրա Մանուկի Ջանիկյանի, Քրիստինա Ռուդիկի Ստեփանյանի, Լուսինե Ռուդիկի Ստեփանյանի, երրորդ անձ Աստղիկ Մանուկի Ջանիկյանի՝ հետևյալ պահանջների մասին. «Ճանաչել Լուիզա Մանուկի Ջանիկյանի ժառանգության իրավունքը ՀՀ Երևան քաղաք Բաղրամյան 68 շենք թիվ 37 բնակարանի 1/3 բաժնի նկատմամբ» պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք` որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով երրորդ անձ ներկայանալ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենք, ք. Երևան, Հալաբյան 41 ա, 11 հարկ, նիստերի դահլիճ՝ 10, հեռ. /010/51-18-13-405/406:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Սույն գործով փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 374 /010/51/18/13-405-406

Էլ. փոստ`