Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0012/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am (010) 293133

N ԴԴԱ-7-Ե-
Գործ թիվ ՀԿԴ/0012/02/23
«13» փետրվարի, 2024 թ.

Պատասխանող Մարինե Լիպարիտի Պետրոսյանին
(ՀՀ, Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին բնակավայր, 4-րդ փ., տուն 33)

Սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0012/02/23 (ՏԴ/1771/02/22) հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ Տավուշի մարզի դատախազության ընդդեմ Մարինե Լիպարիտի Պետրոսյանի, երրորդ անձանց՝ Մանուշակ Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի, Հերմինե Ալիխանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից Մարինե Պետրոսյանի բաժինն առանձնացելու և դրա վրա բռնագանձումը տարածելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Մարինե Պետրոսյանին հասանելիք գումարի վրա տարածելու պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան) 08.02.2024 թվականի՝ «Գործի կասեցված վարույթը վերսկսելու, նոտարական գործի վերաբերյալ հարցում կատարելու և գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը, և թիվ 23-0146Ք փորձագետի եզրակացության պատճենը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 11-ին, ժամը 10:50-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Առդիր՝ որոշումը՝ «1» թերթ, փորձագետի եզրակացության պատճեն՝ «15» թերթ ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`