Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին

15.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին
ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 13/2 շենք, բնակարան 19


Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

ԵԴ/9365/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.01.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ իրավասու մարմին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչ Մարինե Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի ընդդեմ Ծովինար Սարգսի Անդրեասյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանը 02.03.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ծովինար Սարգսի Անդրեասյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, որը 09.03.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2022 թվականի որոշմամբ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին թույլատրել Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանին տեսակցելու իր դստեր՝ Ռոսա Ռուստամի Վարդևանյանի (ծնված՝ 20.08.2018թ.) հետ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 13:00-ից մինչև 17:00-ն՝ Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի բնակության վայրում Ծովինար Սարգսի Անդրեասյանի ներկայությամբ, ինչպես նաև պատասխանող Ծովինար Սարգսի Անդրեասյանին արգելել Ռոսա Ռուստամի Վարդևանյանին (ծնված՝ 20.08.2018թ.) առանց երեխայի հոր համաձայնության դուրս տանել Հայաստանի Հանրապետության տարածքից մինչև Ռուստամ Վարդևանյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի ավագ հարկադիր կատարող Վ. Շահվերդյանի կողմից կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին 19.01.2023 թվականի որոշումը դատարան է մուտքագրվել 02.02.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ/9365/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Ռուստամ Ռոբերտի Վարդևանյանի ընդդեմ Ծովինար Սարգսի Անդրեասյանի, իրավասու մարմիններ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի, Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի` տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 17-ին, ժամը 10:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`