Թիվ ԱՎԴ/8167/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ ընդդեմ Թամարա Համայակի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին Դատական ակտի հրապարակման օրը փոխելու մասին որոշում
15.02.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/8167/02/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
14 փետրվարի 2024թ. ք. Վայք
Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան),
ծանոթանալով «Յունիբանկ» ԲԲԸ (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Թամարա Համայակի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, գործի նյութերին
Պ Ա Ր Զ Ե Ց
Քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել Դատարանի 07.12.2023 թ. որոշմամբ: Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 14.02.2024թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պատասխանողին պատշած ծանուցումը պետք է ապահովել, դատական ակտի կայացման օրից մեկ ամիս շուտ, Դատարանը գտնում է, որ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի ապրիլի 2-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Դ.ՍԱՐԳՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` 0 282 2 32 24
Էլ. փոստ`