Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/22791/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

15.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Խաչիկ Հովհաննեսի Հովհաննիսյանին
ք. Երևան, Զ. Քանաքեռցու փողոց, 151/4 շենք, բն. 29

Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանին
ք. Երևան, Զ. Քանաքեռցու փողոց, 151/4 շենք, բն. 29

Սամսոն Շահենի Շահինյանին
ՀՀ, ք. Արմավիր, Խանջյան 13 փողոց, 9/1 տուն

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ2/22791/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Միևնույն ժամանակ հայցվոր կողմին պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն առ այն, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Առդիր` 1 թերթից:


Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

ԵԴ2/22791/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.01.2024թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Լուսինե Հովհաննիսյանի, մասնակցությամբ պատասխանող Սամսոն Շահենի Շահինյանի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ2/22791/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Վանյայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանի ընդդեմ Խաչիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանի, Սամսոն Շահենի Շահինյանի` անշարժ գույքի նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Լիլիթ Վանյայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանը 05.05.2022թ. հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Խաչիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանի, Սամսոն Շահենի Շահինյանի` անշարժ գույքի նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, որը 05.05.2022թ. մակագրվել և 11.05.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022թ. որոշմամբ հայցադիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով վերադարձվել է:
Լիլիթ Վանյայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանը կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան, որը 06.06.2022թ. մակագրվել և 07.06.2022թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2022 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը որոշել է արգելանք դնել ք. Երևան, Զ. Քանաքեռցու փողոց, 151/4 շենք, բնակարան 29 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարող Աննա Զաքարյանի կողմից 29.07.2022 թվականին կայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումները դատարան են մուտքագրվել 09.11.2022 թվականին:
Պատասխանողներ Խաչիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը, Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանը և Սամսոն Շահենի Շահինյանը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Պողոսյանի 07.12.2022 թվականի թիվ 717-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 18.01.2023 թվականի որոշմամբ 2023 թվականի փետրվարի 15-ին հրավիրվել է նախնական դատական նիստ:
Թիվ ԵԴ2/22791/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիթ Վանյայի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյանի ընդդեմ Խաչիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի, Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանի, Սամսոն Շահենի Շահինյանի` անշարժ գույքի նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. հունիսի 17-ին, ժամը 14:30-ին:

ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`