Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0018/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

16.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձիք
Մելանյա Զալիբեգի Ավետիսյանին
Արմենուհի Զալիբեկի Ավետիսյանին
Լյուդմիլա Զալիբեկի Ավետիսյանին
Աստղիկ Ավետիսի Սարդարյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կայք, 3 փ․, տուն 3/1

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ռադիկ Զալիբեկի Ավետիսյանի, երրորդ անձինք՝ Մանիկ Սերգեյի Ավետիսյանի, Մելանյա Զալիբեկի Ավետիսյանի, Արմինե Զալիբեկի Ավետիսյանի, Լյուդմիլա Զալիբեկի Ավետիսյանի, Աստղիկ Ավետիսի Ավետիսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարությունների միջոցով վաճառելու և պարտապանի համապատասխան բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձիք
Մելանյա Զալիբեգի Ավետիսյանին,Արմենուհի Զալիբեկի Ավետիսյանին,Լյուդմիլա Զալիբեկի Ավետիսյանին
Աստղիկ Ավետիսի Սարդարյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կայք, 3 փ․, տուն 3/1), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` տեղափոխված նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`