Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ վարչական իրավախախտման արձանագրության կազմման վերաբերյալ ծանուցում։

16.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ 230124-083 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի փետրվարի 26-ին ժամը 1000–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնում (ՀՀ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Ա. Խաչատրյան 116)։

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք․ Արտաշատ, Ա․ Խաչատրյան 116

Հեռ..` +374023520100

Վեբ կայք` https://www.hlib.am/

Էլ. փոստ`