Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ /0390/05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

16.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


‹‹Անի›› ՍՊԸ-ին
/հասցե՝ ք. Երևան, Աջափնյակ, Սեբաստիա 6/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Հրաչիկ Ասատրյանի` ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ‹‹Անի›› ՍՊԸ՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, այն է ‹‹Երևանի քաղաքապետի 29.04.2003թ.-ի թիվ 931-Ա որոշումը, թիվ 604/ԳԱ հողի վարձակալության պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը, 2007թ.-ի պարսպի նախագիծը, 04.04.2007թ.-ի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, 06.04.2007թ.-ի շինթույլտվությունը, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված ‹‹Անի›› ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 19.05.2003թ.-ի հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին համաձայնագիրը, 31.05.2013թ.-ի անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, անշարժ գույքի նկատմամբ 07.06.2013թ.-ի իրավունքների պետական գրանցումը, 19.02.2015թ.-ի պետական գրանցումը, պայմանագրի մեջ փոփոխություն կատարելու մասին 11.02.2015թ.-ի համաձայնագիրը և ցանկացած այլ վարչական ակտ կամ պայմանագիր անվավեր ճանաչելու պահանջի մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 09-ին ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 15 դատական նիստերի դահլիճ:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հավաստող փաստաթղթերով/:

Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 49 48 07 /223, 201/

Էլ. փոստ`