Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59201/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ/59201/02/22


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Լուիզա Ռուբենի Հակոբյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Գլինկայի 1 նրբանցք, 1 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2024 թվականի հունվարի 24-ին
ծանոթանալով ըստ հայցի Մարիետա Պատվականի Մխիթարյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գևորգ Աղասիի Ասոյանի և Լուիզա Ռուբենի Հակոբյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործին

Պ Ա Ր Զ Ե Ց
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) կողմից 28.11.2022 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 16.01.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) կողմից 14.03.2023 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 27.07.2023 թվականին Դատարան է ներկայացվել դիմում և միջնորդություն՝ կից փաստաթղթերով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Զարգարյանի այլ դատարանի դատավոր նշանակվելու հիմքով թիվ ԵԴ/59201/02/22 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2023 թվականի դեկտեմբերի 18-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Գործը դատավոր Ա. Մուշեղյանի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի դեկտեմբերի 27-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս 2024 թվականի հունվարի 3-ից 23-ը ներառյալ արձակուրդում գտնվելու հիմքով որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 24-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Քննարկվող դեպքում քաղաքացիական գործը հնարավոր չէ քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, միևնույն ժամանակ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ գործը մակագրվել է դատավոր Ա. Մուշեղյանիս՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և գործով հրավիրել նախնական դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 165-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ըստ հայցի Մարիետա Պատվականի Մխիթարյանի ընդդեմ Գևորգ Աղասիի Ասոյանի և Լուիզա Ռուբենի Հակոբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Թիվ ԵԴ/59201/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել դատավարության մասնակիցներին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`